Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սևանա լճի խնդրի վերաբերյալ վարչապետին ուղղված բաց նամակն արդեն 1000-ից մարդ է ստորագրել

Սևանա լճի խնդրի վերաբերյալ վարչապետին ուղղված բաց նամակն արդեն 1000-ից մարդ է ստորագրել
25.04.2014 | 19:08

Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի տակ ավելի քան 1000 ստորագրություն կա: Հայտնի է, որ կառավարությունը ԱԺ-ի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Համաձայն օրենքի նախագծի` 5 տարվա ընթացքում Սևանա լճից արվող ջրբացթողումները կավելանան 40 տոկոսով: Որոշ մասնագետների կարծիքով այս օրինագծի հաստատման դեպքում լճին սպառնում է մակարդակի իջեցում, որը կարող է հանգեցնել ճահճացման:

Վարչապետին ուղղված նամակում նշվում է, որ ծրագրի իրականացման դեպքում Հայաստանը կկորցնի «ջրի ռազմավարական պաշարը` 37 մլրդ խմ», ինչպես նաև այլ ջրային պաշարները, «որոնց գոյությունն ապահովված է Սևանա լճի բարձր մակարդակի շնորհիվ»: «Այս ծրագրերի իրականացման դեպքում առավել դժվարին իրավիճակում կհայտնվեն Գեղարքունիքի մարզի բնակիչները: Սևանն այս տարածքի ժողովրդի եկամտի միակ աղբյուրն է: Մարդիկ այստեղ եկել և ապրում են ձկան համար», -ասվում է նամակում: Նշվում է, որ Սևանա լճի վերաբերյալ կառավարության նախատեսած երկու ծրագրերը (ջրբացթողումների քանակի ավելացում և արհեստական կերի հաշվին ցանցավանդակային եղանակով ձկան աճեցում) բնապահպանական ու տնտեսական հիմքեր չունեն, «վտանգում են Սևանա լճի ջրի որակը և կենսաբազմազանությունը»:
Նախաձեռնության հեղինակները դիմում են վարչապետին` ակնկալիքով, որ կկանգնեցվեն այս ծրագրերը և կանցկացվի «արտաքին անկախ փորձաքննություն` ներգրավելով միջազգային փորձագետների»: «Եթե ծրագրերը չկանգնեցվեն, ապա Սևանա լճի փրկության համար Գեղարքունիքի մարզի բնակիչները և հասարակությունը պատրաստ են դիմել ակտիվ գործողությունների»,-նշված է նամակում:

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ